News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հայտնաբերել են, որ քաղաքային ջրամբարներում ավելի հաճախակի են մեռյալ գոտիներ առաջանում, որտեղ թթվածնի պարունակությունը վտանգավոր նվազագույնի է հասնում: Սա հանգեցնում է ձկների եւ քաղցրահամ ջերերում ապրող այլ օրգանիզմների զանգվածային ոչնչացման, հայտնում է Science Alert պարբերականը:

Ջրում թթվածնի խտության նվազումը (այս վիճակը կոչվում է հիպոքսիա) տեղի է ունենում այն պատճառով, որ ջրերում սննդարար նյութերի առատությունը, որոնք աղտոտված են պարարտանյութերով եւ հողի մասնիկներով, հանգեցնում են ջրիմուռների զանգվածային աճի: Վերջինների քայքայումը թթվածնի սպառման եւ ծովային էակների ոչնչացման պատճառն է:

Հետազոտողները ներկայումս ավելի հաճախակի են հայտնաբերում մեռյալ գոտիներ օվկիանոսում: Օրինակ՝ թթվածնի կտրուկ նվազում է գրանցվել Օմանի ծոցում (Արաբական ծովի հյուսիս-արեւմուտք): Մեռյալ գոտու մակերեսը, որտեղ հիպոքսիա է դիտվում, համեմատելի է Շոտլանդիայի տարածքին եւ շարունակում է աճել: Չափազանց մեծ հիպոքսիայի շրջան է նկատվել նաեւ Մեքսիկական ծոցում, որի մակերեսը 4,6 անգամ գերազանցում է թույլատրելի սահմանը: Աշխարհում ընդհանուր կա 400 խոշոր մեռյալ գոտի: Դրանց տարածումը Երկրի պատմության մեջ զանգվածային բնաջնջման առանցքային մեխանիզմներից մեկն է:

Գիտնականները նոր հետազոտությամբ 18 ամիս թթվածնի խտությունը գնահատել են Հյուսիսային Կարոլինա նահանգի քաղաքային 6 ջրահոսքերում: Պարզվել է, որ մարդու գործունեության հետեւանքով առաջացած էրոզիայի պրոցեսների հետեւանքով հոսքը նվազում է, ինչի հետեւանքով լճացման պրոցեսներ են առաջանում: Կանգնած ջրում մեծանում է օրգանական եւ սննդարար նյութերի խտությունը, որի թթվայնացումը նվազեցնում է թթվածնի պարունակությունը: Հետազոտողները ձկների զանգվածային ոչնչացում են դիտել այդպիսի ջրահոսքերից մեկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ