News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 13-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։ Նրանք դժգոհում են, որ տարվա ընթացքում 2-րդ մեքենայի առքուվաճառքի համար, երբ որպես նվիրատվություն են այն ձեւակերպում, 20 տոկոսով սկսել են հարկվել։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ 2018–ին հարկային օրենսգիրք է փոխվել, ըստ որի օտարումը, կապ չունի՝ վաճառք կլինի, թե նվիրատվություն, դրանից շուկայական արժեքի 20 տոկոսը պետք է մուծեն։ «Սա վերաբերվում է նաեւ սովորական ժողովրդին, օրինակ, 2–րդ մեքենա ունես ու վաճառել ես։ Ոչ մեկին գաղտնիք չէ, որ մեքենան գնում ես ու վարում ես, հետո վաճառելուց դու եկամուտ չես ստանում։ Բայց իրենք ուզում են շուկայական արժեքի 20 տոկոսը գանձեն։ Իսկ նրանք, որոնք ավտո վաճառելով են զբաղվում, օրինակ ունեցել են 3000 դոլար, շրջանառել են ու վաճառել են 5 մեքենա, իրենց գումարը հասել է 4000 դոլարի։ Հիմա նրանցից 5000 դոլար հարկ են ուզում։ Իրենք ֆիզիկապես չեն կարողանալու վճարել դա ու ընկնելու են պարտքի տակ։ Առաջարկում ենք ֆիքսված հարկ սահմանեն, ինչպես Վրաստանում է։ Ոչ մեկն էլ հարկերից չի ուզում խուսափի»,–պնդեց բողոքի ակցիայի մասնակիցը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ