News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 13-ի իր նիստում որոշում կայացրեց 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» գործունեությունը:

Հարցը ներկայացրեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ փոխարենը այդ գործառույթով վարչություն կգործի ֆինանսների նախարարության կազմում:

Նրա խոսքով, նախագծի մշակումը պայմանավորված է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության ապահովման անհրաժեշտությամբ: «Այսօր գործում են տարատեսակ հիմնադրամներ, ոչ առեւտրային կազմակերպություններ, ծրագրի իրականացման գրասենյակներ, որոնք վերածվել են պետական կառավարման ապարատին զուգահեռ պետական կառավարում իրականացնող կառույցների: Հիմա խնդիր է դրվել ֆինանսների մաքսիսում համախմբում իրականացնելու»,-ասաց Ջանջուղազյանը:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նկատեց, որ նոյեմբերին Համաշխարհային բանկի երեւանյան գրասեյնակը նամակով իր մտահոգություններն է հայտնել «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի» փակվելու առիթով:

Այս առնչությամբ Ջանջուղազյանը նշեց, որ իրենց նամակով պատասխանել են եւ պարզաբանումներ են ներկայացրել: Նրա խոսքով, այդ կենտրոնի աշխատակիցները Ֆինանսների նախարարություն են տեղափոխվելու եւ անելու են նույն աշխատանքը եւ լրացուցիչ այլ աշխատանքներ:

«ՀԲ-ն կարծում է, որ իրավական խնդիր է առաջանալու եւ պետք է փոփոխություններ առաջացնի միջազգային համաձայնագրերում: Մենք կարծում ենք, որ չի առաջացնելու, բայց եթե անգամ առաջացնի, պետք է գնալ այդ ճանապարհով, քանի որ այս համաձայնագրի սեփականատերը ոչ թե ՀԲ-ն է, այլ ՀՀ կառավարությունն է»,-ասաց Ջանջուղազյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ