News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Չարենցավանի N 3 հիմնական դպրոցում  դասապրոցեսը սկսվել է, մի քանի հարյուր աշակերտ դասապրոցեսին մասնակցում են, ուսուցիչների մեծ մասը ներկա է տնօրենի ներկայացմանը, մարզպետն ինձ տեղեկացրեց, որ եղել են ուսուցիչներ, որոնք երեկ դիմում են գրել, այսօր հետ են վերցրել, եղել են նաեւ այդպիսի աշակերտներ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

«Տեղի համայնքի ներկայացուցիչներն ու մարզպետարանի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ, որ այդ հուզական ֆոնը դրական լինի եւ գործընթացը նորմալ ընթանա»,–նշեց նա

ԿԳ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ իրավական առումով խնդիրներ չեն եղել. «Մենք, ըստ էության, ֆիքսել ենք, որ իրավական առումով խնդիրներ չեն եղել, նախկին տնօրենն էլ մեր նախարարությունում արձագանքել է, որ իր դիմում–բողոքում բարձրացված հարցերը չեն համապատասխանել իրականությանը կամ պարզաբանվել են, ուստի հստակ ֆիքսվել է, որ ընթացակարգային խնդիր չի եղել»։

Նա հավելեց, որ դպրոցի տնօրենների ընտրության կարգը վերանայվում է, մասնագետների հետ հարցը քննարկվել է, շրջանառության մեջ կա նախագիծ, որը հրապարակային կդառնա:

«Նախկին իշխանություններին ինչո՞ւմ էին մեղադրում, որ նրանք կառավարման խորհուրդներում ունեին կիսով չափ ձայներ, այսինքն` 50 տոկոսը նշանակում էր պետությունը, եւ հաճախ ասում էին, որ պետությունը միջամտում է եւ ազդեցություն ունենում ընտրությունների ելքի վրա: Հիմա մենք շատ ավելի մեծացնում ենք ծնողական եւ մանկավարժական խորհուրդների դերն այս հարցում, մեխանիզմներ են դրել, որ կողմերի ամբողջական կարծիքը ներկայացվի:

Այդ թիվը մեծանալու է, 9 է լինելու. ծնողական խորհրդի եւ մանկավարժական խորհրդի անդամների թիվը 3-ական է լինելու, 3-ը լինելու են պետության կողմից` 2-ը` մարզպետարանից, 1-ը` նախարարությունից, եթե վերաբերվում են համայնքային դպրոցներին: Մենք նաեւ խիստ մեխանիզմ ենք դրել, որ այդ 3-ական ձայների բաշխումը արդար լինի եւ ամբողջական կարծիք ներկայացնի։ Սա տարբերակը է, որը ներկայումս քննարկվում է»,–հայտնեց Արայիկ Հարությունյանը։

Նա վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը բացատրեց նրանով, որ քարոզարշավի ժամանակ ծնողները մոտեցել էին եւ խնդրել նրան հարցին լուծում տալ, Փաշինյանն էլ խոստացել էր, որ այցելելու է դպրոց։

Ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը եկել էր Չարենցավան՝ հանդիպելու 2 շաբաթից ավելի դասադուլ անող ուսուցիչների, ծնողների, դպրոցի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանի, ընտրված  տնօրեն Աննա Բալյանի եւ կատավարման խորհրդի անդամների հետ:

Դպրոց էին եկել նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը, մարզպետարանի կրթության վարչության պետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը:

Նշենք, որ ծնողները պահանջում են, որ տնօրեն մնա իրենց հին տնօրենը՝ Լուսինե Կարապետյանը:

Դպրոցում խորհրդակցություն տեղի ունեցավ խնդիրը ներկայացնող բոլոր կողմերի մասնակցությամբ: Ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Կարապետյանը հայտնեց, որ  մյուս թեկնածուի կողմից խորհրդի անդամների հանդեպ ուղղորդում է եղել՝ ճնշումներ: Նույնը պնդեց նաեւ ընտրված տնօրեն Աննա Բալյանը:

Խորհրդի անդամներից մեկն էլ հայտնեց, որ իսկապես իրեն ճնշել են, անգամ սպառնալիքներ հնչեցրել:

Վարչապետը լսելով կողմերին՝ հայտնեց, որ իրավական առումով որեւէ բան փոխել չեն կարող, ուստի Կոտայքի մարզպետի կողմից Աննա Բալյանը պետք է նշանակվի: Մյուս կողմից Փաշինյանը իրավապահ մարմիններից պահանջել է քննել եւ հասկանալ՝ իսկապես եղե՞լ են ճնշումներ խորհրդի անդամների հանդեպ: Փաշինյանի որոշումը ներկաներին չէր գոհացրել եւ նրանք որոշել էին շարունակել պայքարը:

Տպել
Ամենաշատ