News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին կալանավորելու հիմքեր եւ պայմաններ առկա չեն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նորք Նորք վարչական շրջաններ նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը:

Նշենք, որ դատարանը շարունակում է քննել նրան կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը:

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ մի քանի հոդվածներով: Մասնավորապես՝ նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կաշառքի եւ փողերի լվացման վերաբերյալ գործը քննվում է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Նա նշեց, որ Գեւորգյանը ցուցմունք  է տվել  իրեն առաջադրված նոր մեղադրանքի վերաբերյալ:

Հարցին, արդյոք Գեւորգյանի դեմ ցուցմունք տված անձը գործարար Սիլվա Համբարձումյանն է, Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե կալանավորման միջնորդություն է ներկայացրել վարույթն իրականացնող մարմինը, բնականաբար ներկայացնում է որոշոակի փաստական տվյալներ կալանավորման հիմքերի եւ պայմանների առկայության մասին, բայց թե կոնկրետ ինչ փաստական տվյալներ է ներկայացվել, նման տեղեկություն հայտնել չեմ կարող»:

Ըստ պաշտպանի՝ Արմեն Գեւորգյանը չի փորձել թաքնվել եւ չի էլ թաքնվելու:

Նա նշեց՝ թեեւ իրենք գտնում են, որ Գեւորգյանին կալանավորելու հիմքեր եւ պայմաններ առկա չեն, այնուամենայնիվ հետագայում եթե դատարանը այդպիսի հիմքեր տեսնի միջնորդելու են, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվի կալանավորման այլընտրանքային միջոց՝ գրավ:

Դիտարկմանը, թե Գեւորգյանը որեւէ շփում ունեցե՞լ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտք Քոչարյանի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք նույն գործով են ացնում, պաշտպանը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ Գեւորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը դռնփակ է: Փաստաբանը տեղեկացրեց որ այս պահին դատարանում լսվել  է միայն քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը, պարզաբանվել ե որոշակի հարցեր, որոնց առնչությամբ էլ միջնորդություններ է ներկայացվել լրացուցիչ նյութեր պահանջելու վերաբերյալ:

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ