News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել «ՋիԷնՍի-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը կանխորոշելու հնարավորություն ունեցող անձի բաժնետոմսերը օտարելուն համաձայնություն տալու մասին: Այս մասին ՀԾԿՀ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության 2018 թվականի նոյեմբերի 30-ի №05/11.1/19294-18 եւ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության 2018 թվականի նոյեմբերի 5-ի գրությունները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Համաձայնություն տալ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետեր հանդիսացող, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը (5000 բաժնետոմս) վերջինիս միակ բաժնետեր հանդիսացող «Ռոստելեկոմ Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերության կողմից «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանն օտարելուն:

2. «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված գործարքի կնքումից հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացնել դրան առնչվող փաստաթղթերը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ