Apple ընկերությունը Տեխասի նահանգի Օսթին քաղաքում 1 մլրդ դոլար արժողությամբ կամպուս կկառուցի, փոխանցում է Associated Press–ը։
Բացի այդ, ընկերությունը պատրաստվում է նոր փոքր գրասենյակներ բացել Սիեթլում, Սան Դիեգոյում եւ Կալվեր Սիթիում։
Տենոլոգիական գիգանտը հայտարարել է, որ կամպուսի բացման ժամանակ 5000 աշխատատեղ կբացվի, որոնց թվում՝ ինժեներներ, գյուտարարներ, ֆինանսական մասնագետներ եւ հաճախորդների աջակիցներ։ Այն Apple–ի գոյություն ունեցող օֆիսից մեկ մղոն հեռավորության վրա կգտնվի։