News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի Պաշտպանության բանակը հինգշաբթի իր վերահսկողությունն է հաստատել Հորդանանի Արեւմտյան ափին Ռամալլահի մուտքերի ու ելքերի վրա, երբ այնտեղ է թաքնվել այն ավտոմեքենան, որը մասնակցել էր իսրայելցիների վրա հաձակմանը, որի հետեւանքով 2 իսրայելի մահացել էր, երկուսը՝ վիրավորվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այս մասին արտասահմանցի լրագրողների համար ճեպազրույցում հայտնել է իսրայելցի զինվորականների ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Ներկա պահին մենք վերահսկում ենք Ռամալլահի մուտքերն ու ելքերը,- ասել է նա: - Խոսքը իսրայելցի քաղաքացիական անձանց եւ զինվորականների դեմ ահաբեկչական հարձակման մասին է»:

Ավելի վաղ բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պաղեստինցուն, որը հինգշաբթի Հորդանանի Արեւմտյան ափի մայրուղում կանգառում կրակել էր իսրայելցիների վրա, հաջողվել է փախչել: Զինծառայողները սկսել են նրա որոնումները եւ այս շրջանում ստուգումներ են անցկացնում, հավելել են բանակից:

Իսրայելական սանիտարա-փրկարարական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ այս հարձակման հետեւանքով երկու իսրայելցիներ մահացել են, իսկ երկուսը՝ ծանր վնասվածքներ ստացել: Փրկարարները չէին հստակեցրել՝ նրանց թվում զինծառայողներ են եղել, թե քաղաքացիական անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելը թույլ է տվել քրիստոնյաներին Գազայից գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը
Գազայի քրիստոնյաներին թույլատրել են գալ Երուսաղեմ՝ նշելու Սուրբ ծնունդը...
Գազայի հատվածի իսրայելական գնդակոծման ժամանակ զոհվել է 34 պաղեստինցի
34 պաղեստինցի զոհվել է իսրայելական գնդակոծումներից...
Իսրայելը ծովային շրջափակում է մտցրել Գազայի հատվածում
Ծովային շրջափակում Գազայի հատվածում...
Նեթանյահուն հայտարարել է Գազայի զինյալների դեմ հարվածները շարունակելու մասին
Իսրայելի վարչապետը շարունակելու է հարվածները...
Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել…
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իսրայելին պաղեստինցիների սպանության համար
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համապատասխան բանաձեւ է ընդունել...
Ամենաշատ