News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ավստրալիայի բնակչուհին արթնանալով անկողնում հայտնաբերել է պիթոնի, հեռացրել է սողունին ու շարունակել է քնել, փոխանցում է Daily Mail-ը։

Քվինսլենդ նահանգի Պորտ Դուգլաս քաղաքում բնակվող Կատյանա Շոյերը գիշերը անսովոր սառնություն է զգացել մեջքի հատվածում, շրջվել է եւ կողքին 4 մետր երկարությամբ պիթոնի հայտնաբերել։ 25-ամյա Շոյերը խոստովանել է, որ այդ պահին սարսափելի վախեցել է։ Այնուամենայնիվ, նա խուճապի չի մատնվել՝ վերցրել է ձկնորսական նիզակը եւ օձին դրա միջոցով տարել աղբամանը։ Նրա խոսքով՝ պիթոնը 20 կգ է կշռել։  

Հաջորդ առավոտ նա վերցրել է աղբարկղը, գնացել մոտակա անտառ ու օձին բաց թողել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ