News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աստանայում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը իր աջակցությունն է հայտնել նրան՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի: Հինգշաբթի այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Սանկտ Պետերբուրգում պետության ղեկավարները որոշում են ընդունել սատարել Ձեր թեկնածությանը, որն առաջարկվել է Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից: Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հետ: Եղել եք արդեն Բիշքեկում: Ինչպես հայտնի է՝ Ղրզստանի Հանրապետությունն այժմ նախագահում է ՀԱՊԿ-ում: Համոզված եմ, որ Ձեր հանդիպումները լավ են անցել», - ասել է նախագահը:

Նազարբաեւը կարծում է, որ Զասը ունի բոլոր անհրաժեշտ կարողությունները եւ գիտելիքները այս պաշտոնում աշխատելու համար:

 «Դուք զինվորական եք եւ համապատասխան կրթություն ունեք: Աշխատել եք Գլխավոր շտաբում, Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդում: Դուք ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքին, մասնակցել եք տարբեր հանդիպումների եւ համաժողովների: Մենք ձեզ կաջակցենք», - մամուլի ծառայությունը մեջբերում է  Նազարբաեւին:

Ղազախստանի նախագահը նաեւ կարեւորել է ՀԱՊԿ-ի արդյունավետ աշխատանքի ապահովումը:

Ավելի վաղ Նազարբաեւը հայտնել էր, որ նոյեմբերի 8-ին Աստանայի գագաթաժողովում որոշվել էր, որ Հայաստանի ներկայացուցչից հետո Բելառուսի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ավելի ուշ  Լուկաշենկոն հայտարարել էր, որ այդ պաշտոնի համար երեք հնարավոր թեկնածու ունի:

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից: Կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը:

Դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ երկրներին առաջարկել էր սկսել  կազմակերպության գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը: ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս տարբերակով մենք ակնհայտ պրոբլեմներ ունենք եւ անվտանգության համակարգը չի գործում եւ չի գործել. ԱԺ նախագահ
ՌԴ-ին դիմեցինք, ՀԱՊԿ-ին դիմեցինք,  մի հատ գնացինք, խնդրեցինք, խնդրվեցինք, աղաչեցինք, ասեցինք ամեն ինչի…
Այո, ես հայտարարում եմ, որ Ռուսաստանը՝ մեր դաշնակիցը, ամենանեղ պահին մեզ թողել է եւ դա փաստ է. Ալեն Սիմոնյան
Մեզ թողեց մենակ, ու առնվազն թողեց մենակ, եթե ոչ իր իմացությամբ տեղի ունեցավ…
Լավրով. ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության
ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին տարիների պատմությունը խեղաթյուրում…
ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան
ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ևս նկատեց՝ ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններ եղել են թե՛ ՀՀ վարչապետի, թե՛ ԱԺ և ՀՀ…
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Ամենաշատ