News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ եւ անդրադարձել իրեն առնչվող մեղադրանքին։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Արմեն Գեւորգյանը բոլոր մեղադրանքների առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ եւ հայտնել, որ առնչություն չունի մեղսագրվող արարքների հետ»,– ասաց նա։

Լրագրողները հարցրեցին՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը Առաջին ալիքի եթերում ասել է, որ հաստատվել է Վիքիլիքսի այն հրապարակումը, թե Արմեն Գեւորգյանը այլ պաշտոնատար անձի միջոցով 2008 թվականին ճնշում է գործադրել ՍԴ անդամ Վալերի Պողոսյանի վրա, դուք սրա հետ կապված ի՞նչ հակափաստարկ ունեք՝ նա պատասխանեց. «Ես այդ հայտարարությունը չեմ լսել, բայց այդպիսի յուրաքանչյուր հայտարարություն ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, օրենքի խախտում, այլեւ հասարակության մեջ որոշակի ատելություն է մտցնում, որը կարող է իր ազդեցությունը թողնել պետական համակարգի վրա»: 

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, իսկ պաշտպանական կողմը միջնորդել՝ նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։

Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ եթե դատարանն, այնուամենայնիվ որոշի, որ առկա են Գեւորգյանին կալանավորելու հիմքեր, միջնորդել են, որպեսզի դատարանը նրա նկատմամբ, որպես  այլընտրանաքային խափանման միջոց թույլատրելի ճանաչի գրավը։ Գրավի չափը թողել են դատարանի հայեցողությանը ։

Փաստաբանը հույս հայտնեց, որ այս գործով դատարանն արդարագույն դատական ակտ կկայացնի։

Նշենք, որ Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14–ին ժամը 16։00–ին։

Նշենք, որ երեկ՝ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ