News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վաչագան Ղազարյանին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքը վերացված չէ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13–ին  NEWS.am–ին հայտնեց ՀՔԾ-ի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Անդրադառնալով  Վաչագան Ղազարյանի և նրա ընկերոջ կողմից պետությանը 6 մլն դոլար փոխանցելու պատրաստակամությանը, Օհանջանյանն ասաց.

«Ինչպես այդ գումարի, այնպես էլ արգելանքի տակ գտնվող նրան պատկանող մոտ մեկ տասնյակ անշարժ գույքերի հետ կապված հարցերը կքննարկվեն և կլուծվեն քրեական դատավարության ընթացակարգերով»։

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին Վաչագան Ղազարյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ինքն ու ընկերը քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ են մոտ 6 միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ եւ ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 13–ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պոպոյանը որոշմամբ ևս երկու ամսով երկարացվել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։  Ղազարյանը մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։

Տպել
Ամենաշատ