News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության յուրաքանչյուր միջամտություն Արցախի և նրա բանակի գործերին, յուրաքանչյուր անհարգալից, անընդունելի հայտարարություն Արցախի ղեկավարների հասցեին կործանարար է և անշտկելի վնասներ է հասցնում մեր ընդհանուր անվտանգությանը։ Այս մասին Ankakh.com-ին  տված հարցազրույցում ասել է ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը։

Պարո՛ն Մանուկյան, մեր հարցազրույցի հիմնական թեման արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց ուզում եմ նախ անդրադառնանք մամուլում շրջանառված վերջին նորությանը՝ կապված Արցախի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների պաշտոնանկության հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ տեղեկությունը։

1988-ից սկսած՝ Հայաստանը երբեք չի միջամտել Ղարաբաղի ներքին հարցերին, մանավանդ բանակի գործերին։ Մենք օգնել ենք իրար, համագործակցել ենք, խորհուրդներ ու առաջարկություններ ենք տվել, բայց երբեք չենք խառնվել ներքին գործերին։ Բանակի հարցում երբեք չի դրվել քաղաքական պատկանելության, հայացքների հարց, անձնական հավատարմության հարց։ Ես կարծում եմ, որ Հայաստանի ղեկավարության յուրաքանչյուր միջամտություն Արցախի և նրա բանակի գործերին, յուրաքանչյուր անհարգալից, անընդունելի հայտարարություն Արցախի ղեկավարների հասցեին կործանարար է և անշտկելի վնասներ է հասցնում մեր ընդհանուր անվտանգությանը։ Ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ այս գործելակերպից և կոչ եմ անում մեր հասարակությանն իր ձայնը բարձրացնել այս երևույթի դեմ, քանի դեռ չենք կրել անվերադարձ կորուստներ։

Հասարակության մի մեծ հատված այս շրջանում լուրջ մտահոգություններ է հայտնում Արցախի հարցով։

Մտահոգություններ միշտ են եղել։ Բայց շատ կարևոր հարցեր կան. արտաքին քաղաքականության մեջ մենք ու Ադրբեջանը ի՞նչ դիրքերում ենք, ովքե՞ր են մեր դաշնակիցները, տնտեսությունը ի՞նչ արագությամբ է զարգանում, որքա՞ն վստահություն կա ժողովրդի կողմից իշխանությունների նկատմամբ, որքանո՞վ է հզոր բանակը, ի՞նչ զենք-զինամթերք ունի։ Այս հարցերն օբյեկտիվ խնդիր են ցանկացած իշխանության համար։ Ընդ որում, այժմ արդեն Ղարաբաղի առանձին հարց չկա, Հայաստանի ու Ղարաբաղի միասնությունն այնքան մեծ է, որ արդեն ոչ թե Ղարաբաղի անվտանգության մասին է խոսքը, այլ ամբողջ Հայաստանի։ Տարիներ առաջ ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցը մեր բանալին է դեպի ապագան։ Հիմա էլ կրկնում եմ, որովհետև մի կողմից՝ խնդիր կա, որը մտահոգիչ է, մյուս կողմից՝ այն պետություններն ու այն ազգերն են զարգանում, որոնք ունեն խնդիր և կարողանում են այդ խնդիրը հաղթահարել։ Դա մեծ խթան է ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլև համաշխարհային հայության զարգանալու, կառույցներ ստեղծելու և առաջ գնալու համար։ Եթե դա ճիշտ օգտագործվի, ապա դա մեր ճանապարհն է դեպի ապագա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տպել
Ամենաշատ