News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը չի կայանա, քանի դեռ Ռուսաստանը իր մոտ է պահում ուկրաինական նավերն ու նավաստիներին։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19: 00-ին, Ռուսաստանի Դաշնության սահմանը խախտած Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը, ՌԴ ծովային տարածքում անօրինական գործողությունների հերթական փորձն են իրականացրել:

Ուկրաինայի ռազմական նավերին հարկադրաբար կանգնեցնելու համար ռուս սահմանապահները ստիպված են եղել զենք կիրառել: Արդյունքում Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային նավատորմի բոլոր երեք նավերը կանգնեցվել են: Ուկրաինայի ԶՈՒ երեք վիրավոր զինծառայողներն բժշկական օգնություն է տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Իր հերթին, ուկրաինական կողմը հայտարարում է, որ նախօրոք նավարկության անվտանգությունը ապահովելու նպատակով միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկացվել է անցում կատարելու մտադրության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ