News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լյուքսեմբուրգում ընդհանուր ատյանի Եվրոպական դատարանը հաստատել է դիզելային ավտոմեքենաների տեղաշարժը Եվրոպայի բնակավայրերում արգելելու իրավաչափությունը, եւ մասամբ բեկանել է Եվրոպական հանձնաժողովի 2016թ․ կարգադրությունը, որը կարգավորում է Եվրո-6 դասի շարժիչներով դիզելային ավտոմեքենաների այրման չափանիշները՝ տեղեկացնում է DW-ն։

Դատարանը բավարարել է Փարիզի, Բրյուսելի եւ Մադրիդի համատեղ հայցը՝ թույլ տալով վիճարկել ազոտի օքսիդի արտանետումների Եվրահանձնաժողովի կողմից ընդլայնված սահմանային նորմերը։

Deutsche Umwelthilfe բնապահպան կազմակերպությունը ողջունել է Եվրոպական դատարանի որոշումը։ կազմակերպության ղեկավար Յուրգեն Ռեշը հայտարարել է, որ մինչեւ 2020թ․ հատկապես օդի բարձր աղտոտվածությամբ քաղաքներում կհայտնվեն դիզելային վառելիքով նոր սերնդի ավտոմեքենաների տեղաշարժի արգելքներ։ Նա սպառողներին խորհուրդ է տվել ձեռք բերել միայն այնպիսի մեքենաներ, որոնց արտադրողները երաշխավորում են բնապահպանական նորմերի պահպանումը իրական ճանապարհային երթեւեկության պայմաններում։

Գերմանիայում Deutsche Umwelthilfe-ի հայցերի բավարարումից հետո Շտուտգարդի, Համբուրգի, Բեռլինի, Քյոլնի, Բոնի, Ֆրանկֆուրտ-Մայնի եւ մի քանի այլ քաղաքների որոշ փողոցներում արգելվել է դիզելային եւ բենզինզյին ավտոմեքենաների հին մոդելների երթեւեկությունը։ Խոսքը Եվրո-4 եւ Եվրո-5 բնապահպանական ստանդարտով ավտոմեքենաների մասին է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում հետ են կանչում Kia Telluride-ները, որոնք կայանատեղիից գլորվում են 
Խնդիրը Kia-ն հայտնաբերել է 2022 թվականին...
AvtoVAZ-ը սկսել է Lada-ի հավաքումն Ադրբեջանում
Ինչպես պարզաբանել են ավտոարտադրողի մամուլի ծառայությունից, սա ընկերության պատմության մեջ Ադրբեջանում Lada-ի արտադրության առաջին նախագիծն է...
Volvo-ն թողարկել է իր վերջին դիզելային մեքենան
Սա նշանավորում է Volvo-ի 45-ամյա հարաբերությունների ավարտը դիզելային շարժիչների հետ՝ դարձնելով այն...
Audi-ն ներկայացրել է Q6 e-tron էլեկտրական քրասովերը
Գերմանիայում դրա մեկնարկային գինը կլինի նույնը, ինչ՝ վերջին Lexus RX450h+-ինը...
Նոր Mercedes-AMG GT-ն՝ չորս մխոցանի շարժիչի վարկածով
Motor.ru-ն հայտնել է, որ երկու լիտրանոց M 139 «չորսանոց»-ը հագեցած է էլեկտրական տուրբո ճնշակով...
Toyota Corolla-ն այլևս աշխարհում ամենավաճառվող մեքենան չէ
Համաշխարհային շուկայի նոր առաջատարը 2023 թվականի վերջին Tesla Model Y էլեկտրական մեքենան էր...
Ամենաշատ