News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսում ձերբակալվել են տղամարդ եւ կին, ովքեր երկու դանիացիների օգնել են բարձրանալ Գիզայում Մեծ բուրգի վրա, որտեղ նրանք մերկ նկարվել են՝ տարակուսանք առաջացնելով երկրում՝ տեղեկացնում է AFP-ն։

Երկրի ՆԳՆ-ն հայտնել է, որ կինը դանիացիներին ծանոթացրել է ուղտի տիրոջ հետ, ով նրանց 4000 եգիպտական ֆունտի դիմաց նոյեմբերի 29-ի գիշերը տարել է դեպքի վայր։ Նրանք ընդունել են իրենց մեղքը եւ կպատժվեն։

«Գիզայում հզոր բուրգի հաղթահարումը» անվանմամբ տեսանյութում դանիացի լուսանկարիչ Անդրես Խվիդն է՝ մի կնոջ հետ, ով հանում է բլուզը։ Նա պատմել է, որ դա նկարահանվել է նոյեմբերին եւ YouTube-ում տեղադրվել դեկտեմբերի 8-ին, ինչը Եգիպտոսի դատախազության կողմից հետաքննություն սկսելու պատճառ է դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ