News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Virgin Galactic-ն իր թվիթերյան էջում հայտնել է, որ SpaceshipTwo նախագծի VSS Unity օդանավը կարողացել է Երկրի մակերեւույթից 82 կմ բարձրանալ, փոխանցում է CNN-ը։

Կարմանի գիծը համարվում է մթնոլորտի ու տիեզերքի պայմանական սահմանը, որը հաստատել է Միջազգային ավիացիոն դաշնությունը եւ գտնվում է 100 կմ բարձրության վրա, NASA-ում եւ ընդհանրապես կարծում են, որ բաց տիեզերքը սկսում է ծովի մակերեւույթից 122 կմ բարձրության վրա, մեկ այլ սահման է 22 մլն կիլոմետրը, որում այլեւս Երկրի գրավիտացիան չի զգացվում։

Թեստի ժամանակ VSS Unity-ն թռչել է Քալիֆորնիայի Մոխավե անապատ, իսկ 14 կմ բարձրության վրա միացրել է հրթիռային շարժիչը, որը թույլ է տվել հետագա բարձրություն հավաքել։ Նշվում է, որ օդանավի արագությունը 2,9 անգամ գերազանցել է ձայնի արագությունը։

VSS Unity-ը, որի սրահում 2 օդաչու են  եղել, մոտ 50 րոպեից վերադարձել է Երկիր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ