News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բնական է, որ այս օրերին բոլորից շատ քննարկվող թեման պաշտոնների հարցն է՝ ով կլինի ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական հանձնաժողովի նախագահներ, փոխվարչապետներ, նախարարներ եւ այլն: Այս ամենի մեջ երկրորդական չէ նաեւ մարզպետների հարցը: Բանն այն է, որ տասը մարզպետներից «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվել է ութը, նրանցից յոթն ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր:

Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, որեւէ մարզպետ պատգամավորի մանդատ չի ստանա: ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ բոլոր տասը մարզպետները կպահպանեն իրենց պաշտոնները: Այսպիսով, վարկանիշային ընտրակարգով մարզպետների փոխարեն պատգամավոր կդառնան տարածքային ընտրական ցուցակների հաջորդ համարները (Արագածոտնում ու Տավուշում՝ երրորդ արդյունք ունեցողները, Գեղարքունիքում, Շիրակում ու Սյունիք–Վայոց ձոր ընտրատարածքում՝ չորրորդ, իսկ Արարատում ու Կոտայքում՝ հինգերորդ արդյունքն ունեցողները):

Ի դեպ, ուշագրավ է, որ ընտրված յոթ մարզպետներից չորսը լավագույն արդյունքն են գրանցել իրենց ընտրատարածքներում, Շիրակի մարզպետը զիջել է միայն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Գեղարքունիքի մարզպետը՝ վարչապետի խորհրդական Վարազդատ Կարապետյանին, իսկ Տավուշի մարզպետը՝ Սիփան Փաշինյանին: Առաջադրվածներից չի ընտրվել միայն Լոռու մարզպետը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ