News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատորները ձայների մեծամասնությամբ աջակցել են բանաձեւին, որում նշված է, որ ԱՄՆ-ն դադարեցնում է Եմենի քաղաքացիական պատերազմում Սաուդյան Արաբիային ցանկացած տեսակի ռազմական օգնության ցուցաբերումը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Սենատի անդամները հրաժարվել են աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը մի քանի անգամ հայտարարել է, որ Էր Ռիադը շարունակում է մնալ Մերձավոր Արեւելքում Վաշինգթոնի ռազմավարական դաշնակիցը: Օրենսդիրներն այս որոշումն ընդունել են սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի դաժան սպանության պատճառով:

Հակասաուդյան բանաձեւի օգտին սենատորները քվեարկել են գերակշռող մեծամասնությամբ՝ 56 կողմ ընդդեմ 41 դեմի: Բանաձեւը դեռեւս օրենքի կարգավիճակ չի ստացել, դրա համար մի շարք լրացուցիչ քայլեր են պետք: Ըստ Reuters-ի՝ ամերիկացի օրենսդիրները պատմության մեջ առաջին անգամ աջակցել են արտասահմանյան ռազմական գործողություններից ԱՄՆ բանակի զինվորներին դուրս բերելու մասին որոշմանը:

Դրանից անմիջապես հետո սենատորները միաձայն քվեարկել են մեկ այլ բանաձեւի օգտին: Այս փաստաթղթում Ջամալ Խաշոգջիի սպանության պատասխանատվությունը դրվում է սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի վրա: Բանաձեւի հեղինակները պնդում են, որ Էր Ռիադը պատասխանատվության կանչի բոլոր նրանց, ովքեր ներքաշված են լրագրողի սպանության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ