News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի խորհրդարանը քվեարկել է աբորտների օրինականացման օգտին, հայտնում է AFP-ն: Օրինականացումն ուժի մեջ կմտնի երկրի նախագահի կողմից օրենքը ստորագրելուց հետո: Հիմա Իռլանդիայում աբորտները կթույլատրեն հղիության մինչեւ 12-շաբաթական ժամկետում եւ ավելի ուշ, եթե մոր կյանքին վտանգ է սպառնում կամ պտղի մոտ ծանր պաթոլոգիա է հայտնաբերվում:

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը աբորտների օրինականացումը «իռլանդացի կանանց համար պատմական պահ» է անվանել: Մայիսին անցկացված այս հարցով հանրաքվեի ժամանակ աբորտների օգտին էր քվեարկել իռլանդացիների 66 տոկոսը:

Մինչ այս Իռլանդիայում, որտեղ կաթոլիկ եկեղեցին զգալի ազդեցություն ունի, աբորտն արգելված էր անգամ բռնաբարության կամ պտղի մահացու պաթոլոգիայի դեպքում: Աբորտի համար առավելագույն պատիժ էր սահմանված մինչեւ 14 տարվա բանտարկությունը: Նշվում է, որ 1980 թվականից սկսած մինչեւ 170 հազար իռլանդուհիներ  աբորտ են կատարել Մեծ Բրիտանիայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ