News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիսթիի հետ, որը համարվում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնի գլխավոր հավակնորդը: Սակայն որոշ խորհրդականներ Թրամփին համառորեն խորհուրդ են տվել այդ պաշտոնում նշանակել իր փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշներին:

Քուշները ներկայումս հակված չէ այդ պաշտոնը զբաղեցնելուն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Նախօրեին Թրամփը հայտնել էր, որ դիտարկում է այդ պաշտոնին 5 թեկնածուների:

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ վերջին մի քանի օրերին «շատ մարդիկ են նախագահին դիմել Քուշներին ընտրելու առաջարկով»:

«Ես չգիտեմ, քննարկվում է արդյոք նրա թեկնածությունը»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը՝ հավելելով, որ Քուշները հոյակապ կլինի ցանկացած դերում, որը կընտրի ԱՄՆ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ