News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օկինավայի բնակիչները վերականգնել են բողոքի ցույցերը՝ պահանջելով հանել ամերիկյան ռազամաբազան: AFP-ն հայտնում է, որ տեղացիները դժգոհ են իշխանությունների որոշումից՝ բազան Օկինավայի հեռավոր շրջան տեղափոխելու մասին, նրանք պահանջում են, որ բազան տեղափոխվի Ճապոնիայի այլ հատված:

Օկինավայի նահանգապետ Դեննի Տամակին նաեւ կտրականապես դեմ է բազայի տեղակայմանը Օկինավայի սահմաններում:

Սակայն արդեն սկսվել է նոր բազայի շինարարությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ բողոքողները ցույց են անցկացրել, ոմանք ծով են դուրս եկել, որպեսզի փորձեն արգելափակել աշխատանքը:

Օկինավան կազմում է Ճապոնիայի ընդհանուր մակերեսի 1 տոկոսից պակասը, սակայն այստեղ են գտնվում Ճապոնիայում տեղակայված 47 հազար ամերիկացի զինծառայողների կեսից ավելին:

Բնակիչները շատ տասնամյակներ փորձել են հասնել բազայի տեղափոխմանը մի շարք դժբախտ դեպքերի եւ հանցագործությունների պատճառով, որ կատարել են ամերիկացի զինվորականները եւ բազայի աշխատակիցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ