News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանական Սանտա Կլաուսը  հայտնվել է չլսողների սեփական ցուցակում այն բանից հետո, երբ հրդեհային ահազանգը լսելով խուճապի է մատնվել՝ պոկելով կեղծ մորուքը եւ երեխաների վրա գոռալով եւ հայհոյելով:

Washington Post-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Սենթ Այվեսում՝ Սուրբ Ծննդյան փառատոնին:

Միջոցառումը պետք  է տոնական ավարտ ունենար, որում օգտագործվում էր ծովափի մի իդիլիական  վայր. Սանտան նավակով ժամանել է «Գլխավոր ձնեմարդու» հետ եւ ուղեւորվել հարեւան քարանձավ երեխաներին ողջունելու համար:

Սակայն հարեւան ֆերմայի ծխի պատճառով հրդեհային ահազանգը միացել է:

Ծնողների խոսքով Սանտան հանել է գլխարկը եւ մորուքը եւ սկսել գոռալ եւ հայհոյել՝ դրանով իսկ ստիպելով մարդկանց հեռանալ:

Շատ ծնողներ վրդովված են եղել Սանտայի արտահայտություններից, որոնք նա օգտագործում էր վախեցած երեխաների ներկայությամբ:

«Մենք մեր երախաներին ասացինք, որ նա իսկական չէ, ինքնակոչ է եւ չլսողների ցուցակում կհայտնվի»,-պատմել է մայրերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ