News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Դեթրոյթ թռչող ինքնաթիռում հնդիկը քնած կնոջ նկատմամբ  սեռական բռնության համար 9 տարվա ազատզրկման է դատապարտվել, հաղորդում է  ABCNews-ը:

Անցյալ տարվա հունվարին Spirit Airlines ավիաընկերության Լաս Վեգասից թռիչքի ժամանակ Պրաբխու Ռամամուտրին նստած էր իր կնոջ  եւ զոհի միջեւ: Տղամարդը իջեցրել է կնոջ տաբատի կայծակ ճարմանդը: Երբ կինն արթնացել է, տեսել է, որ տղամարդու ձեռքն իր ներքնազգեստի մեջ է:

Դատախազները 11 տարվա ազատազրկում են պահանջել, սակայն շրջանային դատավոր Թերենս Բերգը 9 տարվա ազատազրկում է սահմանել: Նա հույս  է հայտնել, որ սա բավական ծանր պատիժ կլինի, որը մյուսներին հեռու կպահի նմանատիպ հանցագործություններից:

Պրաբխու Ռամամուտրին պատիժը կրելուց հետո Հնդկաստան կարտաքսվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ