News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում ծայրահեղ անհաջող է հանդես գալիս Հայաստանի հավաքականը: Մեր ընտրանին ընդգրկվել էր Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի եւ Բուլղարիայի հավաքականները:

Հայ ըմբիշները նախ 1-6 հաշվով պարտվեցին Ռուսաստանի հավաքականին, այնուհետեւ 0-7 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին ադրբեջանցիներից: Հետագայում Հայաստանի ընտրանին պարտվեց նաեւ ղազախներին, եւ միայն Բուլղարիայի հետ դիմակայությունում հաջողվեց տանել խմբային փուլի միակ հաղթանակը: Դա թույլ տվեց մեր ըմբիշներին գրավել չորրորդ տեղը եւ Բ խմբում չորրորդ տեղը գրաված Կուբայի հավաքականի հետ այսօր պայքարել ընդհանուր յոթերորդ տեղի համար:

Խմբերում առաջին տեղերը գրաված Ռուսաստանի եւ Իրանի հավաքականները կվիճարկեն աշխարհի գավաթը: Ադրբեջանն ու Բելառուսը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հինգերորդ տեղի համար կպայքարեն Ղազախստանն ու Թուրքիան, իսկ Բուլղարիայի եւ Կորեայի հանրապետությունը հարաբերությունները կպարզեն իններորդ տեղի համար մրցավեճում:

Նշենք, որ մեր հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալաքյանը Մինսկ է մեկնել փորձարարական կազմով: Բացակայում են բոլոր առաջատարները: Աշխարհի գավաթի նախորդ խաղարկությունում, որը կայացավ Երեւանում, Հայաստանի հավաքականը նվաճեց բրոնզե մեդալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ