Ստամբուլի դատախազությունը իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ կապերի կասկածանքով, որին մեղադրում է 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, 219 թուրք զինծառայողների ձերբակալության համար կարգադրագիր է տվել:
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով N-TV-ին, հաղորդում է, որ կասկածյալների թվում 4 գնդապետ կա: Իրավապահ մարմինները արդեն սկսել են զինվորականների ձերբակալման գործողությունը:
Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո իշխանությունները, Գյուլենի հետ կապերի պատրվակով ավելի քան 50 հազար մարդու են կալանավորել, 150 պետական ծառայողներ նույն պատրվակով պաշտոնից ազատվել են: