News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գլոբալ ինտերնետի դարաշրջանը, հնարավոր է, մոտենում է ավարտին՝ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ աճող լարվածության պատճառով։ Այս մասին Charles Stanley ընկերության վերլուծանբան Հարի Ուայթը գրել է Daily Telegraph-ում։

Այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են հովանավորչությունը, նացիոնալիզմը, անվտանգության հարցում մտավախությունը, կարող են հանգեցնել նրան, որ ինտերնետը պառակտվի, քանի որ առանձին երկրներ ուզում են վերահսկել այն։

Արդյունքը կարող է լինել այն, որ գլոբալիզացիան կսառեցվի կամ հետ կընկնի, վնաս կհասցվի միջազգային առեւտրին, եւ արեւմտյան ընկերությունների համար կփակվեն որոշ շուկաներ։

Google-ի նախկին ղեկավար Էրիկ Շմիդտը կարծում է, որ իրադարձությունների նման զարգացումը ոչ միայն հնարավոր է, այլեւ տեղի կունենա առաջիկա 10-15 տարիների ընթացքում։ Նրա խոսքերով՝ ինտերնետը կբաժանվի երկու մասի, մեկը կվերահսկվի ԱՄՆ-ի, մյուսը՝ Չինաստանի կողմից՝ տեղեկացնում է BBC-ն։

Ոմանք էլ կարծում են, որ հնարավոր է նաեւ եվրոպական ինտերնետի առաջացում, քանի որ ԵՄ-ն ավելի շատ է մտահոգված օգտատերերի անձնական տվյալներով եւ ինտերնետ-ընկերությունների համակարգումով, քան Վաշինգտոնը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ