News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրիտանիան եւ Եվրամիությունը պետք է պատրաստվեն բրեքսիթի հարցով երկրորդ հանրաքվեին, քանի որ խորհրդարանը, հավանաբար, այս հարցում չի կարողանա համաձայնության հասնել: Այս մասին հայտարարել է երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերը, փոխանցում է Reuters-ը:

Բրյուսելում ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ելույթ ունենալիս Բլերը նշել է, որ իրենք պետք է առաջարկեն բարեփոխել ԵՄ-ն, որպեսզի Բրիտանիայի համար ավելի գրավիչ դարձնեն: «Հիմա պետք է նախապատրաստական ժամանակ լինի՝ խորհրդարանը պետք է համոզված լինի, որ կկարողանա ողջամտորեն մեկը մյուսի հետեւից քննարկել համաձայնության հասնելու կամ հանրաքվեի տարբերակները, Եվրոպան պետք է համոզվի, որ եթե Բրիտանիան պատրաստ է նորից մտածել, եւ Եվրոպան նույնպես պատրաստ է դա անել»,- հայտարարել է նա:

ԵՄ բարեփոխման առաջարկը ցույց կտար, որ «Եվրոպայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը լսել է նրանց հիմնական խնդիրները, ովքեր քվեարկել են բրեքսիթի օգտին, խնդիրները ոչ թե արհամարհելով, այլ այնպես լուծելով, որ վնաս չհասցնի»:

2016 թվականի հանրաքվեից հետո Բլերը մի քանի անգամ կոչ է արել բրեքսիթը չեղյալ հայտարարել:

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն պատրաստվում են տնտեսության համար պոտենցիալ կործանարար բրեքսիթի՝ առանց որեւէ գործարքի: «Մենք տեղյակ ենք բրեքսիթի տարբերակներին: Խորհրդարանը պետք է որոշում ընդունի դրանցից մեկով: Եթե խորհրդարանը չի կարողանում, այն պետք է վերադառնա ժողովրդին»,- ասել է Թոնի Բլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ