News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պաշտոնապես հայտարարել է 200 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների համար մաքսատուրքերի բարձրացումը մինչեւ մարտի 1-ը հետաձգելու մասին։ Մաքսատուրքերը նախատեսվում էր 10 տոկոսից բարձրացնել մինչեւ 25 տոկոս։

Այս որոշումը ամրապնդում է  դեկտեմբերի 1-ին՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում ընթրիքի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Չինաստանի նախագահ Սի Ցզիպինի միջեւ ձեռք բերված համաձայնությունը։

Առաջնորդները պայմանավորվել են 90 օրով հետաձգել առեւտրային պատերազմում էսկալացիան, քանի դեռ առեւտրային գործարք չեն մշակել։ Նախկինում մաքսատուրքերի բարձրացումը  նախատեսվում էր հունվարի 1-ին իրականացնել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ