News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

SplashData ընկերությունը, որ մասնագիտանում է տվյալների պաշտպանության հարցում, կազմել է 100 ամենաթույլ գաղտնաբառերի ցուցակը։ Արդեն հինգերորդ տարին է՝ առաջին տեղում «123456» թվերի կոմբինացիան է եւ երկրորդ տեղում՝ «password»-ը՝ տեղեկացնում է «Վեստի»-ն։

Հակավարկանիշը հիմնված է ավելի քան 5 մլն հայտնի արտահայտությունների վրա, որոնք վերջին մեկ տարում ներթափանցել են համացանց։ 2018թ․ ի հայտ է եկել «Donald»-ը՝ հայտնվելով միանգամից 23-րդ տեղում։

Ինչպես ասում է SplashData-ի ղեկավար Մորգան Սլեյնը, օգտատերերն ուրիշների սխալների վրա չեն սովորում՝ շարունակելով իրենց ռիսկի ենթարկել։ Չնայած վերջերս տվյալների մեծ արտահոսքին՝ մարդիկ շարունակում են գաղտնաբառ ընտրել թվերի եւ տառերի պարզ համադրությունը կամ հայտնի մարդկանց անունները, ինչը երբեք չի կարելի անել։

Վատագույն գաղտնաբառերի առաջին տասնյակն այսպիսին է՝

1. 123456

2. password

3. 123456789

4. 12345678

5. 12345

6. 111111

7. 1234567

8. sunshine

9. qwerty

10. iloveyou

Փորձագետները կոչ են անում ուշադիր լինել եւ միեւնույն գաղտնաբառը չօգտագործել փոստից մինչեւ ինտերնետ-բանկ եւ այլ օնլայն ծառառյություններ։ պաշտպանված գաղտնաբառը պետք է պարունակի առնվազն 8 խորհրդանիշ։ Հուսալի գաղտնաբառ ընտրելու գործում կօգնեն 1Password-, LastPass- կամ Dashlane- գաղտնաբառերի մենեջերները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ