News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կենդանաբանական այգու նախկին ու ներկա աշխատակիցները, ինչպես նաեւ կеնդանասերները այսօր՝ դեկտեմբերի 14-ին բողոքի ակցիա են անցկացնում այգու դիմաց՝ պահանջելով տնօրենի՝ Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը:

Նրանք պնդում են, որ կենդանիների վերջին անկումները կապված են վատ եւ ոչ մասնագիտական կառավարման հետ, սակայն փորձ է արվում այդ ամենը բարդել աշխատակիցների վրա։ «Ուզում ենք պարզել՝ ինչու են առեւեղծվածային սատկում կենդանիները»,–նշում է աշխատակիցներից Անուշ Ռաֆայելյանը։

Կենդանասերներն էլ իրենց հերթին պնդում են, որ իրենք ունեն իրենց առաջարկներն ու դիտողությունները. «Մեծ գումարներ են ծախսվում, ազատավանդակներ են սարքում, բայց կենդանիներին նորմալ չեն կերակրում։ Չկա կերակրում, չկա առողջ կենդանի»,–նշում են նրանք։

Կենդանասերներից մեկի պնդմամբ, օրինակ, թութակներին խմբերով են պահում, որն անթույլատրելի է,  բացի այդ չնայած նրան, որ թութակները բնության մեջ սնվում են հատիկավորներով, մեր կենդանաբանական այգում կերակրում են կոմբիկերով. «Էդ ոչխար չի, ցուլ չի, կով չի։ Ինքը գազանանոցի տնօրե՞ն ա, թե՞ բակային հեղինակություն»։

Նշենք, որ թունավորման հետեւանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռեւս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին մի քանի օր առաջ սատկած են գտել նաեւ բեզոարյան այծին։

Տպել
Ամենաշատ