News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ սենատը հաստատել է Էրլ Լիտցենբերգերի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում։ Դեսպանի թեկնածությունը առաջարկել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է  haqqin.az–ը՝ վկայակոչելով ԱՄՆ կոնգրեսի կայքը։

Լիտցենբերգերը կարիերային դիվանագետ է, զբաղեցրել է Պետդեպարտամենտի Ռազմաքաղաքական հարցերով բյուրոյում ավագ խորհրդականի պաշտոնը։   

Տարբեր ժամանակներում զբաղեցրել է տարատեսակ պաշտոններ. գերմանական Մարշալի հիմնադրամում գիտաշխատող է եղել, ինչպես նաեւ ՆԱՏՕ–ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ, Աֆղանստանում ՆԱՏՕ–ի քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ, Սերբիայում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ, Ղրղզստանում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ։ Տիրապետում է ֆրանսերենին, ռուսերենին, սերբերենին եւ բուլղարերենին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ