News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017 թվականին աշխարհում պետական եւ մասնավոր պարտքի ծավալը հասել է ռեկորդային 184 տրլն դոլարի, նշված է Արժույթի միջազգային հիմնադրամի տեղեկագրում: Սա համարժեք է գլոբալ ՀՆԱ-ի 225 տոկոսին:

Ներկայումս համաշխարհային պարտքը մեկ մարդու հաշվարկով միջին 86 հազար դոլարը գերազանցում է, ինչն ավելի քան 2,5 անգամ գերազանցում է  բնակչության մեկ շնչի հաշվարկով միջին եկամուտը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Համաշխարհային խոշորագույն փոխառուների եռյակի մեջ են մտնում ԱՄՆ-ն, Չինաստանը եւ Ճապոնիան: Այս երկրներին է բաժին ընկնում գլոբալ պարտքի ծավալի կեսից ավելին, ինչը գերազանցում է համաշխարհային արտադրությունում նրանց բաժինը, նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

ԱՄՀ-ն իր հաշվարկներում հաշվի է առնում 190 պետությունների տվյալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ