News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Խոշոր մեկենասների մեծ մասը փող է նվիրաբերում կոնկրետ ծրագրերի համար: Այս մասին հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը՝ ներկայացնելով հեռուստամարաթոնի արդյունքները:

Նրանց թվում է անունը չհայտնած մեկենաս, որը 2 մլն դոլարից ավելի նվիրաբերել է Արցախում ՏՏ դպրոցի ստեղծման համար: Ռուսաստանցի ձեռնարկատեր Սամվել Կարապետյանը նվիրաբերել է 2,8 մլն դոլար, մեծ մասը կուղղվի Լեռնային Ղարաբաղ: Իրանից ավելի քան 1 մլն կուղղվի Արցախի Թալիշ գյուղում ծրագրի իրականացմանը: Համաֆինանսավորումը կիրականացնի Արցախի կառավարությունը:

Մեկ միլիոնի ծրագիրը (մեկենաս Սրբուհի Սարգսյանը փողը խոստացել էր, հետո հրաժարվել) վերաբերում է ընդդեմ ընտանեկան բռնության կենտրոնի կառուցմանը: Սա համահունչ է կառավարության ծրագրին, եւ նման կենտրոններն անհրաժեշտություն են: «Սա կլինի առաջին փորձը, հետո կհամագործակցենք սոցապահովության նախարարության եւ հասարակական կազմակերպությունների հետ»,- նշեց Արշամյանը:

Լիբանանի համայնքը հավաքած ամբողջ գումարն ուղղել է Գյումրի՝ մարդկանց բնակարաններով ապահովելու համար: «Այսպիսի ծրագիր է իրականացվել նաեւ անցյալում: Լոս Անջելեսի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Հավաքած միջոցներով գնվել է վերանորոգված եւ տեխնիկայով հագեցած 41 բնակարան, որոնք նվիրաբերվել են տնակների բնակիչներին: Շահառուներին ընտրել են առավել կարիքավորների թվից»,- նշեց Հիմնադրամի գործադիր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ