News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դատարանների դեպքում՝ պետք է ելնել այն հիմնադրույթից, որ դրանք անկախ են, եւ պետք է դա երաշխավորել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ինքը շատ է կարեւորում ճիշտ իրավական ընկալումների ձեւավորումը բոլորի կողմից՝ լինի դատական համակարգ, արդարադատության նախարարություն, թե այլ կառույցներ:

Անդրադառնալով պրոբացիոն ծառայությանը, նա նշեց. «Եթե խոսում ենք պրոբացիոն ծառայության մասին, ես ուզում եմ բարձր գնահատել արդարադատության նախարարի հետ մեր համգործակցությունը, որովհետեւ առկա խնդիրները նոր չեն ի հայտ եկել: Դրանք տարիներ ի վեր Հայաստանի քրեակատարողական համակարգի արդյունքներն են, որովհետեւ մենք ունեցել ենք ավելի շատ պատժողական համակարգ, քան վերականգնող եւ հասարակությանը մարդկանց ինտեգրող համակարգ:

Խնդիրն այն է, որ ամեն ինչ պետք է անել, որ պրոբացիոն ծառայությունը կայանա: Ես հույս ունեմ, որ այս զեկույցից հետո մենք ունենանք դրական տեղաշարժեր, հատկապես, որ արդյունքներն ամփոփվելու են, զեկույցներ են ուղարկվելու թե գործադիր իշխանություն, թե նոր խորհրդարան: Ես հույս ունեմ, որ նոր Ազգային ժողովի ձեւավորմամբ մենք ավելի կամրապնդենք այս հիմքերը: Առավելեւս, որ հիմնարար հարցեր կան, որոնք կապված են օրենսդրական փոփոխությունների հետ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ