News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ընտրությունների օրը ՄԻՊ գրասենյակն ստացել է որոշակի ահազանգեր՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հետ, ցուցակների ճշտման հետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, քվեարկությունն անցավ խաղաղ մթնոլորտում, առանց որեւէ լարվածության. «Կարեւոր էր դպրոցների եւ մանկապարտեզների ապաքաղաքականացման արդյունքներ արձանագրելը, որը արդեն արձանագրվել էր Երեւանի ընտրություններում»:

Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ գրասենյակը միայն ընտրությունների օրը ստացել է 89 ահազանգ. «Ուսումնասիրել ենք մոտ 900 հրապարակում, դրանցից առանձնացրել եւ որոշ հրապարակումներ ուղարկել են իրավապահ մարմիններին, սպասում ենք իրենց պարզաբանումներին, որպեսզի խնդիրները նշենք։

Այս ընտրություններն աչքի ընկան նրանով, որ համացանցում, սոցիալական մեդիայում կար ատելության խոսքի, վիրավորանքի աճ։ Դա մտահոգիչ է, եւ հիմա բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է լինի դա վերացնելը։ Չի կարելի դա թույլ տալ, իսկ անհանդուրժողականությունը սոցիալական մեդիայում որքան ժամանակ է՝ շարունակվում է։ Ընտրություններն այդ առումով պետք է բաժանարար գիծ լինի, որ՝ վերջ, փակենք այդ էջն ընդհանրապես»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ