News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվայից չի պահանջում գազի ցածր սակագին, այլ ինչպես Սմոլենսկում է՝ 70 դոլար 1000 խմ–ի դիմաց։

«Գազի ցածր գին մենք չենք պահանջում, տվեք մեզ 70 դոլարով, ինչպես Սմոլենսկում։ Մեզ մոտ այն 2-3 անգամ թանկ է...Մենք պահանջում ենք, որ իրականացվեն մեր պայմանավորվածություններ, դրանք ճեղքում են մեր համաձայնագրերն ու պայմանավորվածությունները տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների մասին»,–հայտարարել է նա՝ ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ բելառուսական կողմի համար շատ կարեւոր է ցանկացած արտադրանքի ինքնարժեքի ցուցանիշը, այդ թվում՝ գազի գինը. «Այո՛, 2019 թվականի համար մեզ մոտ որոշված է (127 դոլար 1000 խմ–ի դիմաց), սակայն մենք պայամանավորվել ենք, որ այս տարվա կեսերին կորոշենք գինը մինչեւ 2025 թվականի համար»,–ասել է Լուկաշենկոն։

Սակայն, նրա պնդմամբ, «ՌԴ–ն նույնիսկ բանակցություններ չսկսեց, չնայած մենք Պուտինի հետ այդ մասին պայմանավորվել էինք Պիտերում»։ Լուկաշենկոյի կարծիքով՝  դա սխալ է. «Պայմանավորվել ենք, որ պետք է առաջ շարժվենք։ Մենք չգիտենք, թե ինչ կլինի 2020 թվականին։ Իսկ բնական գազ մենք 25 մլրդ խորանարդ սպառում ենք»,–պարզաբանել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ