News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզը պատրաստվում է «դեղին բաճկոնների» հերթական բողոքի ցույցին, որը տեղի կունենա այս շաբաթ։ AP–ի փոխանցմամբ՝ Փարիզի ոստիկանության պետ Միշել Դելպյուխը հայտարարել է, որ շաբաթ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքում կրկին զրահապատ տեխնիկա եւ հազարավոր սպաներ կտեղակայվեն։

Նրա խոսքով՝ անվտանգության ծառայությունները մտադիր են հսկողություն իրականացնման համար այն նույն քանակով ոստիկանների ուղարկել, ինչ նախորդ հանգստյան օրերին՝ 8000 սպա եւ 14 զրահապատ տեխնիկա։  

Չնայած իշխանությունների կոչերին դադարեցնել բողոքները, շարժումը, որոնք ապակայունացնում են երկիրը, դրանք թուլացման ոչ մի նշան ցույց չեն տվել։

Նախօրեին շարժման ներկայացուցիչներից Մակսիմ Նիկոլը հայտնել է, որ «դեղին բաճկոնները» արդեն ավելի շատ են հավաքվելու եւ մոտակա շաբաթ օրը դուրս կգան փողոց։

Ներկայացուցիչները նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը բավարար չեն համարում։

Հիշեցնենք, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 10-ին, պետության ղեկավարը հայտարարել էր Ֆրանսիայում քաղաքական եւ հանրային ճգնաժամի լուծմանն ուղղված հատուկ միջոցների մասին, փոխանցում է RFI–ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ