News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ ռուսական լրատվամիջոցները օբյեկտիվ չեն լուսաբանում Բելառուսի հետ կապված իրադարձությունները, հասնելով ընդհուպ մինչեւ ֆեյք լուրերի, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։  

Որպես օրինակ նա բերել է Սանկտ Պետերբուրգում վերջերս կայացած ԵՏՄ գագաթնաժողովը, երբ նրան են մոտեցել ռուսական հեռուստատեսության ներկայացուցիչները. «Նրանք պարտադիր բռնում են ձեռքիցս՝ իմանալով, որ ես, իհարկե, բարձրախոսի կողքով չեմ անցնի, եթե մարդը հարց է տալիս։ Ես հարգում եմ լրագրողներին, պատասխանում եմ նրանց հարցերին։ Ասում եմ, որ այնտեղ իրավիճակը թեժացել էր այնքան, որ ստիպված էինք իրարից ներողություն խնդրել»,–պատմել է  Լուկաշենկոն։  

«Ինչ են նրանք անում՝ ներկայացնում են Պուտինի հետ  վեճ, ապա, որ Լուկաշենկոն ստիպված է եղել Պուտինից ներողություն խնդրել այն բանի համար, որ նրա հետ խոսակցություն է սկսել։ Աստված ձեզ հետ։ Ես իմ արժանապատվությունից ցածր կհամարեի դրա համար ներողություն խնդելը։ Մենք իրարից ներողություն ենք խնդրել այնտեղ...

Ես Նիկոլից (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան) ներողություն խնդրեցի նրա վրա տարբեր առիթներով հարձակվելու համար։ Պուտինը ներողություն խնդրեց բոլորից։ Այնտեղ այդպիսի խառնաշփոթ էր...

Նազարբաեւը ներողություն խնդրեց։ Եվ դա իսկապես եղել է՝ մենք իրարից ներողություն ենք խնդրել այդ նիստին։ Բայց նրանք (ռուսական լրատվամիջոցները) հատուկ են այդ տեղեկությունները տարածել»,– նշել է Լուկաշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ