News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունը դարձել է Երեւանի տրանսպորտային համակարգի շարունակվող կոլապսի պատճառը: Դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ նախորդ իշխանություններն արդեն մշակել էին նոր տրանսպորտային համակարգ, որը պետք է մոտ ժամանակում ներդրվեր, սակայն հեղափոխական գործընթացները եւ դրան հաջորդած քաղաքական փոփոխությունները հանգեցրին նրան, որ տրանսպորտի խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլ ավելի է խորանում: «Նոր տրանսպորտային ցանցը, որը պետք է ներդրվեր այս տարվա արդեն դեկտեմբեր-հունվարին, հնարավոր է, կսկսի գործել լավագույն դեպքում 2 տարուց հետո, իսկ վատագույն դեպքում՝ 4 տարի հետո»,- պարզաբանեց Եղիազարյանը:

Նա հավելեց, որ այս խնդրի լուծման համար միայն քաղաքական կամք է անհրաժեշտ, սակայն ոչ ոք չի պարզաբանում, թե այս ժամկետներն ինչի հետ են կապված: «Ես 2 անգամ նամակով դիմել եմ վարչապետին եւ մեկ անգամ Երեւանի քաղաքապետին, սակայն ոչ մի պատասխան չեմ ստացել: Գործող իշխանությունները խնդրի լուծման համար լավ ժառանգություն են ստացել, միջազգային փորձագետներ էին հրավիրվել, 850 հազար դոլար գումար էր վճարվել: Այդ դեպքում, ինչո՞ւ չի կարելի խնդիրը լուծել»,- հարց տվեց փորձագետը:

Հրանտ Եղիազարյանը շեշտեց, որ եթե իրավիճակն անփոփոխ մնա, ապա դեկտեմբերի վերջին եւս 117 միկրոավտոբուսներ օգտագործման համար ոչ պիտանի կդառնան: «Եթե ժամանակին ուղեվարձը մինչեւ 150 դրամ թանկացնելու դեմ բողոքներ չլինեին, ապա այսօր խնդիրը լուծված կլիներ: Իսկ հիմա արդեն մոտ 50 հազար ուղեւորներ ստիպված են 200 դրամ ծախսել նշանակման վայր հասնելու համար, քանի որ շատ տրանսպորտային ցանցեր շարքից դուրս են եկել եւ չեն գործում»,- արձանագրեց ՀԿ ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ