News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 14-ին Հայաստանում բացված ԳԼՕՆԱՍՍ կայանը թույլ կտա զգալիորեն բարձրացնել նավիգացիոն համակարգերի ճշգրտությունը եւ ազդեցություն կունենա շատ ոլորտների վրա՝ աերոնավիգացիայից մինչեւ գյուղատնտեսություն:

Կայանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը նշեց, որ սա չափազանց կարեւոր իրադարձություն է Հայաստանի համար, որը շատ նոր հնարավորություններ է բացում երկրի համար:

«Մենք նոր դարաշրջան ենք մտնում, եւ սկսում ենք տիեզերքը որպես նոր հնարավորությունների դաշտ դիտարկել», - ասաց փոխնախարարը` հիշեցնելով, որ այս նախագիծը իրականացվում է Ռուսաստանի միջեւ միջկառավարական համաձայնագրի շրջանակում` տիեզերական տարածության խաղաղ օգտագործման մասին:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տարածքում գործող ցամաքային կայանը ներառում է արբանյակների հաղորդակցման երեք աշտարակներ (ներկայումս ուղեծրում 24-ն են), ինչպես նաեւ ստացված տվյալների վերամշակման սերվերային կենտրոն:

Այս ամենը շահագործելու են ռուս մասնագետների կողմից պատրաստված հայ մասնագետները:

Ներկայումս ԳԼՕՆԱՍՍ-ի հետ աշխատում է 24 արբանյակ, եւ գտնվելու վայրը որոշելու ճշգրտությունը կազմում է 3-ից 7 մետր: Նոր կայանի աշխատանքը կօգնի նավիգացիոն ծառայությունների ճշգրտությունը մինչեւ սանտիմետրերի բարձրացնել:

Ինչպես նշեց «Ինկրիպտ» ընկերության փոխտնօրեն Արթուր Խաչատրյանը, որը զբաղվելու է նոր կայանի սպասարկմամբ, այսօր շատ ոլորտներում օգտագործվում են նավիգացիոն համակարգերը. նրանց շնորհիվ են սմարթֆոնների քարտեզներն աշխատում, դրանք կարեւոր դերակատարություն ունեն նաեւ գյուղատնտեսության մեջ: Նույնիսկ դրոնները հիմնվում են նավիգացիոն համակարգերի տվյալների վրա:

Տվյալ նավիգացիոն համակարգերի ճշգրտության բարձրացումը կազդի  այդ բոլոր ոլորտների վրա: Սովորական օգտագործողներին, օրինակ, ավելի հարմար կլինի, օգտագործել բարձրորակ քարտեզներ եւ դրոն տեսախցիկները ճիշտ տեղում տեղադրել՝ առանց լուրջ շեղումների, որոնք այսօր հաճախ տեղի են ունենում:

«Ռոսկոսմոսի»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելեւը լրագրողներին տված հարցազրույցում նշեց, որ բացի Հայաստանում բացված կայանից ՌԴ-ից  դուրս այսօր կա եւս 10 բացված կայան: Մոտ ապագայում «Ռոսկոսմոմը» նախատեսում է մի քանի տասնյակ նման կայաններ տեղակայել Ռուսաստանի սահմաններից դուրս: Հայաստանում նոր կայանը նախատեսվում է շահագործել առնվազն մինչեւ 2030 թվականը:

Առավել ճշգրիտ տվյալներ ստանալու համար, մասնագետների կարծիքով, անհրաժեշտ է յուրաքանչյուր 500 կմ-ում մեկ կայան ունենալ: Այս պահին Հայաստանի մոտակա կայանը գտնվում է Կրասնոդարում:

Ինչպես նշեց Սավելեւը, Հայաստանում ԳԼՕՆԱՍՍ կայանի բացումը միայն առաջին քայլն է տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում երկու երկրների միջեւ համագործակցության շրջանակներում. Առջեւոմ շատ այլ ծրագրեր կան:

«Ռուսաստանն ու Հայաստանը տիեզերքում՝ սա է մեր նպատակը: Առաջիկա տարիներին մենք կխորացնենք մեր փոխգործակցությունը այս ուղղությամբ», - ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ