News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դատական ակտը ստանալուց եւ ծանոթանալուց հետո մենք լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգանք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով մերժվեց Արմեն Գեւորգյանին երկու ամսով կալանելու քննիչի միջնորդությունը:

Պաշտպանը չպատասխանեց հարցին, թե արդյոք եղել է առերեսում Արմեն Գեւորգյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ, հիմնավորելով, որ դրանով կխախտի քննության գաղտնիության սկզբունքը:

«Ես չեմ կարող ասել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմինը կբողոքարկի այս որոշումը, թե ոչ: Կարող եմ միայն ասել, որ կայացված դատական ակտն արդարացի է: Միջնորդության քննարկման ժամանակ դատարանը որեւէ կողմնակալ վերաբերմունք չի ցուցաբերել, արդարադատություն է իրականացրել, ուստի նման դատական ակտի կայացումը սպասելի էր»,-ասաց նա:

Պաշտպանն ասաց, որ դատարանի որոշմանը ծանոթ չէ, ուստի չի կարող ասել՝ քննիչի միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայության, թե կալանավորման հիմքերի բացակայության հիմքով:

«Արմեն Գեւորգյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող հանցագործության մեջ»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը:

Նշենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը Գեւորգյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, իսկ նրա պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ