News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կալանավորման միջնորդությունը մերժեց եւ, համենայն դեպս, այս պահին կայացվել է արդար որոշում, քանի որ հաշվի են առնվել մեր փաստարկները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը։

Սակայն, նրա խոսքով, դա չի նշանակում, որ գործն ավարտվել է. «Մենք շարունակելու ենք աշխատել, ներկայացնել մեր փաստարկները, մոտեցումները, հիմնավորելով մեր անմեղությունը, ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը»,–նշեց Արմեն Գեւորգյանը։

Նա նաեւ անդրադարձավ երեկ նիստի ժամանակ իր կողմից արված հայտարարությանը. «Երեկ արված հայտարարությունում ես ներկայացրել եմ իմ անցած ճանապարհը, թե ինչով եմ զբաղվել վերջին 20 տարիներին ՀՀ–ում ՌԴ–ից վերադառնալուց հետո, ինչ սկզբունքներով եմ կազմակերպել իմ աշխատանքը պետական համակարգում, իմ կարծիքով՝ ինչ օգուտ եմ բերել մեր պետությանը  եւ խնդրել եմ դատարանին հաշվի առնել մի քանի հանգամանքներ, որոնք, ըստ իս, կալանավորման համար հիմք չպետք է հանդիսանան»։

Դիտարկմանը, թե նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ուստի, ինչ–որ առնչություն ունի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների հետ, նախկին փոխվարչապետը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ քննությունն ամեն ինչ կպարզի, մինչ այդ էլ դատական վճիռներ կան կայացված, օրինական  ուժի մեջ մտած, որոնցով ամրագրված է, թե ով ինչ մեղք է ունեցել Մարտի 1-ի գործում: Ինձ համար եւս անակնկալ է եղել, երբ 4 ամիս հետո մեղադրանքը փոխվել է՝ հաշվի առնելով այն, որ երբ օգոստոսի 3-ին դատարանի վրա ազդելու մեղադրանքը ներկայացվում էր, արդեն մի շաբաթ առաջ սահմանադրական կարգի տապալման մասին մեղադրանքը ուրիշներին ներկայացված է եղել, ի՞նչ փոխվեց 4 ամսվա ընթացքում, ես չգիտեմ»։

Հարցին՝ նշանակո՞ւմ է սա արդյոք, որ դատարանների վրա ճնշում չկա, ինչպես պնդում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, Արմեն Գեւորգյանն ասաց. «Երեկ դատական քննության ժամանակ բոլոր կողմերը հնարավորություն են ունեցել իրենց փաստարկները ներկայացնել, ես կողմնապահություն չեմ տեղել։ Քանի որ երեկ նիստը եղել է անկաշկանդ, բոլոր հնարավորությունները կար, որ դատարանը պաշտպանական կողմի փաստարկները որպես հիմք ընդուներ»։ 

Նա, սակայն, նկատում է՝ երկրում ստեղծված իրավիճակը շատերին հուշում էր, որ կարող էր պոտենցիալ մեկ այլ որոշում կայացվել։ 

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին հայտնի դարձավ, որ նախկին պաշտոնյային նոր մեղադրանք է առաջադրվել։ Գեւորգյանը մասնավորապես  մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից առանձապես խոշոր չափերի կաշառաք ստանալը), ՀՀ ՔՕ 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) ՀՀ ՔՕ 38-300.1 հոդվածի 1-ին մասով (սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելը):

Ավելի վաղ Արմեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար: Նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ