News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղորդել է, որ կպատասխանի անօթեւան կենդանիների պաշտպանության  մասին հայտնի դերասանուհի Բրիջիտ Բարդոյի նամակին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ դերասանուհին համացանցում հրապարակել էր Լուկաշենկոյին ուղղված նամակը՝ խնդրելով պաշտպանել անօթեւան կենդանիներին վերացումից եւ դաժան վերաբերմունքից:

Ընդ որում Բարդոն Լուկաշենկոյին կոչ էր արել «խիզախ լինել այս հարցի լուծման ժամանակ եւ խնդրել էր չհիասթափեցնել իրեն:

Նամակի կրկնօրինակները ուղարկվել են նաեւ Բելառուսի կառավարություն եւ հանրապետության խրհրդարանի ստորին պալատ:

«Ինձ այս թեման  (կենդանիների պաշտպանության ) ծանոթ է, Բրիջիտ Բարդոն նամակ է ուղարկել: Պատասխանն ենք պատրաստում: Բրիջիտ Բարդոն մեծություն է, ավելին՝ շատ կարեւոր թեմա է բարձրացրել», - ուրբաթ ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է նա:

Կենդանիներին թունավորելով սպանելու հետ կապված իրավիճակի մասին հարցին Լուկաշենկոն ասել է, որ մանրամասն կուսումնասիրի այն:

«Երբ առողջ կենդանիները լքված են եւ նրանց սպանում են, դա այլանդակություն է: Բայց դա մեր ընդհանուր այլանդակությունն է: Ես որպես գյուղացի մարդ, գիտեմ, որտեղից են հայտնվում անօթեւան կատուներն ու շները՝ դա մեզանից է գալիս, մենք ենք նրանց փողոց նետում: Դրա համար մենք հավերժ պայքարելու ենք այս խնդրի հետ, մինչեւ ինքներս խելքի չգանք», - կարծում է Լուկաշենկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ