News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Մի քանի օր մամուլում շրջանառվող լուրը, թե Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին ազատում են պաշտոնից, այսօր հաստատվեց։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը բարձրագույն սպայակազմին ներկայացրեց ՊԲ նոր հրամանատար Կարեն Աբրահամյանին, որը մինչև այդ զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը նույն օրը նշանակվեց Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն։

Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում։ Ինչո՞ւ հեռացվեց Լևոն Մնացականյանը, որը համարվում հայկական բանակի լավագույն գեներալներիկց մեկը ։ Լրատվամիջոցներում շրջանառվող գլխավոր վարկածը Հայաստանի իշխանությունների հետ նախընտրական շրջանում տեղի ունեցած հեռակա բանավեճն է Արցախի հրամանատարական կազմի հետ։ Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությունից հետո, թե ապրիլյան հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, Արցախից մի շարք քննադատական հայտարարություններ էին հնչել, Լևոն Մնացականյանի մամուլի քարտուղարը նույնպես գրառում էր արել Ֆեյսբուքում։ Նիկոլ Փաշինյանը կոշտ էր արձագանքել՝  զինվորականներին կոչ անելով զբաղվել իրենց ծառայությամբ, իսկ Բակո Սահակյանին կոչ անելով կարգի հրավիրել իր կառավարության աշխատակիցներին։

Արդյոք սա կարգի հրավիրելու շրջանակում էր, թե ոչ, առայժմ միայն ենթադրություններ են։ Փաստ է, որ նախօրեին Երևանում հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը։ Մամուլում լուրեր կան, որ պաշտոնանկություններն Արցախում կարող են շարունակվել։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին, որի ընթացքում պատասխանել է Հայաստանին ու Արցախին առնչվող հարցերի և մի քանի աղմկահարույց հայտարարություն արել։  Լուկաշենկոն Փաշինյանին է մեղադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության ձգձգման համար՝ նշելով, որ Փաշինյանն է դեմ արտահայտվել Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը։ 

Լուկաշենկոն նաև որոշ դրվագներ է հրապարակել փակ զրույցներից։ Մասնավորապես, նշել է, որ ինքը, Պուտինն ու Նազարբաևը հարցրել են Փաշինյանին, թե ինչու  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելուց առաջ չի զանգահարել ու խորհրդակցել իրենց հետ։ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցում Լուկաշենկոն ասել է՝ ինքը դեմ է Խաչատուրովի՝ քաղաքական դրդապատճառներով կալանավորմանը։

Լուկաշենկոն անդրադարձել է նաև դեկտեմբերի սկզբին կայացած ԵԱՏՄ նիստում կրքերի բորբոքմանը և լրագրողներին մեղադրել կատարվածի ոչ օբյեկտիվ լուսաբանման մեջ։ Գրել էին, թե թեժ բանավեճից հետո հետո ինքը Պուտինից ներողություն է խնդրել, ինչը Լուկաշենկոյի խոսքով, չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ նիստում շիլաշփոթ էր, հետո բոլորն էլ իրարից ներողություն են խնդրել, Լուկաշենկոն էլ՝ Փաշինյանից՝ տարբեր առիթներով նրա վրա հարձակվելու համար։

Խոսելով Արցախի խնդրի մասին՝ Լուկաշենկոն հիշել է՝ ժամանակին իրենք Սերժ Սարգսյանին համոզել են Ադրբեջանին հանձնել յոթ ազատագրված տարածքներից հինգը, սակայն Հայաստանի նախագահը հրաժարվել է։ 

«Եթե վերադարձնեմ, նրանք ճանապարհը կփակեն, կօկուպացնեն Ղարաբաղը»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Բելառուսն ու Ռուսաստանը խոստացել են անհրաժեշտության դեպքում որպես երաշխիք ռազմական ստորաբաժանում մտցնել, բայց Սերժ Սարգսյանը կրկին մերժել է։

«Ոչ, մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում»,– ասել է նա։

Լուկաշենկոն անձամբ Ալիևի հետ խոսելուց հետո Սերժ Սարգսյանին ևս մի տարբերակ է առաջարկել՝ գազամուղ Հայաստանի տարածքով, որին Հայաստանի նախագահը նույնպես չի համաձայնել։

Արցախի կարգավորմանն այսօր անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Բաքվում Ալիևի հետ հանդիպելուց հետո նա ասել է, որ Ադրբեջանի նախագահի մոտ անկեղծ տրամադրվածություն է զգացել՝ վերականգնելու Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները և գտնելու կառուցողական լուծումներ։

«Մենք՝ ամեն ինչ կանենք, որպեսզի փոխզիջումների հասնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծենք»,- ասել է Լավրովը:

Իր հերթին, Իլհամ Ալիևը հայտարարել է՝ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է առավել բարենպաստ իրավիճակ։

Աշխատանքային օրվա վերջում Արցախի կագավորման հարցի մասին գրառում է արել նաև Նիկոլ Փաշինյանը։ «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը ի շահ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության։ Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,– գրել է Փաշինյանը։ Ի դեպ, այս անգամ գրառումն արել է ոչ թե «Ֆեյսբուքում», այլ «Թվիթերում»։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չի կալանավորվել։ Դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանըմինչև օրերս մեղադրվում էր Մարտի 1–ի գործով արդարադատության կայացմանը խոչընդոտելու համար։ Դեկտեմբերի 12–ին նրան երեք այլ հոդվածներով մեղադրանք առաջադրվեց։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Գևորգյանն ասել է՝ զարմանում է՝ ինչու են մեղադրանքը լրացնելու համար չորս ամիս սպասել։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կալանավորման հաջորդ օրն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Առանձնազրույցում Քոչարյանը մարդու իրավունքներին առնչվող մի քանի հարցի շուրջ մտահոգություն է բարձրացրել։ Թաթոյանը հրաժարվել է հրապարակել դրանք, սակայն ասել է, որ գրասենյակը դրանց արդեն ընթացք է տվել։

Թաթոյանը մոտ տասը օր առաջ առանձնազրույց է ունեցել նաև Մանվել Գրիգորյանի հետ, նկատել, որ նրա առողջական և հոգեբանական վիճակը վատթարացել է։ Առանձնազրույցի արդյունքներով՝ գրություններ են ուղարկվել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարություն։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա է անցկացրել «Հանրապետություն» կուսակցությունը։Նրանք «Մի՛ լակիր, մի՛ հարվածիր կանանց» գրությամբ պաստառը բռնած՝ կանգնել են դեսպանատան դիմաց։ Ակցիայի մասնակիցները իրենց բողոքն էին հայտնում Գյումրիում օրերս տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանության առնչությամբ։ 50–ամյա Ջուլիետա Ղուկասյանի սպանության մեջ կասկածվում է ռուսական ռազմաբազայիզինծառայողը, որը կալանավորված է։ Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ 2015 թվականին Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո Ռուսաստանի դեսպանությունը նույնպես համարժեք չէր արձագանքել։

Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը դեկտեմբերի 14-ին կազմել է 484, եվրոյինը՝ 547, բրիտանական ֆունտինը՝ 609, ռուբլունը՝ 7.30 դրամ։

Հայաստանում դեկտեմբերի 14–ին սպասվում են տեղումներ։ Երեկոյան մայրաքաղաքում նույնպես սպասվում է թաց ձյուն։ Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով: Դեկտեմբերի 15–ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝  +2+4 աստիճան ջերմություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ