News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Վաշինգտոնը եւ Պեկինը շուտով առեւտրային համաձայնագիր կստորագրեն՝ տեղեկացնում է RT-ն։

Թրամփի խոսքերով՝ Չինաստանի տնտեսությունը ներկայում աննշան աճ է ցույց տալիս՝ կապված ԱՄՆ-ին երկրի առեւտրային դիմակայության հետ։

«Իսկ ԱՄՆ-ի գործերը շատ լավ են ընթանում։ Չինաստանն ուզում է խոշոր եւ համընդգրկուն գործարք կնքել։ Դա կարող է տեղի ունենալ, եւ շատ շուտով»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը 2019թ․ հունվարի 1-ից երեք ամսով կսառեցնի ամերիկյան ավտոմեքենաների եւ պահեստամասերի ներկրման տուրքերի ավելացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ