News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մոսկվան եւ Լոնդոնը դիվանագիտական առաքելությունների կազմը երկու մայրաքաղաքներում մասամբ վերականգնելու բանակցություններ են վարում։ Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունը։ 

Ավելի վաղ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել էր, որ բրիտանական իշխանությունները, ձգձգելով վիզաների տրամադրումը, խոչընդոտում են Լոնդոնում ռուսական դիվանագիտական առաքելության կազմի վերականգնմանը։

Այս տարվա մարտին բրիտանական Սոլսբերի քաղաքում Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման հետեւանքով Մեծ Բրիտանիայի իշխանությունները արտաքսել էին 23 ռուս դիվանագետների։ Մոսկվան պատասխանել էր նույն թվով դիվանագետների արտաքսմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ