News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 7-ի արտագնա նիստում վարչապետի պաշտոնակատարի հանձնարարականի շրջանակում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ, այցելել է Գյումրի՝ աղետի գոտու ոչ հիմնական շինությունների և դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային խնդրի կանոնակարգման հարցը տեղում քննարկելու նպատակով: Նրանց ընդունել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը եւ ծանոթացրել տնակների փաստագրման՝ արդեն ավարտական փուլում գտնվող աշխատանքներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի հաղորդագրությունից, որի մեջ նաեւ նշված է.

«Հիշեցնենք, որ հաշվի առնելով երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակապահովմանն ուղղված պետական աջակցության ծրագրի ավարտական փուլում գտնվելու հանգամանքը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն զուգահեռաբար մշակել էր աղետի գոտու քաղաքային համայնքների պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման մասին որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր այս տարվա գարնանը:

Ոչ հիմնական շինությունների հստակ տեղաբաշխումը տեսանելի դարձնելու համար՝ դրանց վերաբերյալ տեղեկատվության հիման վրա, բացի աղյուսակային նյութերի մշակումից՝ իրականացվել է նաև քարտեզագրում:

Փաստագրման վերաբերյալ ամփոփիչ տեղեկատվությունը կառավարության կողմից սահմանված ընթացակարգով մինչև տարեվերջ ներկայացվելու է Քաղաքաշինության կոմիտե, որից հետո արդեն, դրանց հիման վրա մշակվելու է առաջարկությունների փաթեթ:

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն, փաթեթը մշակվելու է Կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի ղեկավարությամբ ստեղծվող աշխատանքային խմբի կողմից և ներառելու է առաջարկություններ՝ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման՝ բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու և տարածքները ոչ հիմնական շինություններից ազատելու վերաբերյալ»:

Տպել
Ամենաշատ