News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները սկսել են ավելի խիստ վերաբերվել հասարակական իրավակարգը խախտողներին: Այս շաբաթ երկու կանանց ձերբակալել են այն պատճառով, որ նրանք արագընթաց գնացքում գրավել են ուրիշների գնած տեղերը եւ հրաժարվել են այն ազատել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Weibo սոցցանցում Ցզյանսու նահանգի Սուչժոու քաղաքի դատարանի էջը:

Առաջին դեպքը տեղի է ունեցել Ուսի եւ Նանկին քաղաքների միջեւ ընկած հատվածում, երբ արագընթաց գնացքում Լի ազգանունը կրող կինը գրավել է մի տղամարդու տեղը եւ հրաժարվել այն ազատել, անգամ գործին գնացքի աշխատակիցների եւ ոստիկանների միջամտությունից հետո: Չնայած նրան ապացուցում էին, որ դա իր տեղը չէ, կինը հրաժարվել է տեղը փոխել: Նանկին քաղաքի կայարանում նրան ձերբակալել են 7 օրով եւ տեղափոխել խախտողների կայան:

Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Ներքին Մոնղոլիա շրջանում Բաոտոու քաղաքից Լյաոնին նահանգի Դալյան քաղաք ուղեւորվող գնացքում: Լյու ազգանունը կրող աղջիկը մի քանի օրով ձերբակալվել է հասարակական կարգի խախտման համար, երբ հրաժարվել է ազատել ուղեւորի տեղը, ում այն պատկանում էր՝ հայտարարելով, թե ինքն ավելի վաղ է նստել: Արդյունքում առաջիկա կես տարում նա չի կարողանա երկաթուղու ծառայություններից օգտվել:

Սա «գրավողների» ձերբակալության առաջին դեպքն է, բայց ոչ պատժելու: Այս տարվա օգոստոսին China Railway ընկերությունը մի տղամարդու անորոշ ժասմանակով արգելել էր երկաթուղային տրանսպորտից օգտվել, որն իրեն հաշմանդամ ձեւացնելով կիսադատարկ գնացքում գրավել էր այլ ուղեւորի տեղը եւ հրաժարվել էր նստել իր տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ