News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարության շենքի մոտ ցույց էին կազմակերպել ավտոներմուծողները: Նրանց հանդիպեց ՊԵԿ նախագահը: Հանուն արդարության պետք է նշենք, որ խնդիրը ֆիննախի իրավասության ներքո է, բայց դա չէ ամենակարեւորը: Անկեղծ լինենք՝ փոքր–ինչ անսովոր պատկեր է, երբ ՊԵԿ նախագահը ոչ միայն հետնամուտքով չի մտնում կառավարության շենք, կամ հետնամուտքից չի փախչում, այլ հանդիպում է բողոքողներին ու զրուցում նրանց հետ: Ավելին, զրուցում է ոչ թե դիվանագիտական լեզվով, այլ ուղիղ ասելով այն, ինչ կա, ասելով, որ չի կարելի խաբել պետությանը:

Մասնավորաբար, Դավիթ Անանյանն ասել է. «Եկեք ազնիվ լինենք, մենք չենք կարող աչք փակել նրա վրա, որ դուք մեքենա ներմուծեք ու հարկ չտաք»: Իրականում ո՞րն է նման «դուխով» պահվածքի պատճառը: Այս հարցի պատասխանը էական է ոչ թե կոնկրետ անձի, կոնկրետ պաշտոնյայի առումով, այլ նրա օրինակով՝ ընդհանրապես կառավարության հետագա գործունեության տեսակետից: Նախորդ տարիներին նման հանդիպումն անհնար էր, քանի որ նախ՝ պատկերացնելն անգամ տխուր է, թե կոռուպցիոն պատմություններում թաթախված պաշտոնյային ինչպես կընդունեին, երկրորդ՝ այնքան հարցեր կտային այդ պաշտոնյային իր գործունեության մասով, որ «դուխի» նշույլ անգամ չէր մնա: Հիմա նոր կառավարությունը պետք է ձեւավորվի նաեւ այս հարցադրման տեսանկյունից:

Հասկանալի է, որ լեգիտիմության խնդիր նոր իշխանությունները չունեն, մնում է բոլոր պաշտոններում նշանակվեն ոչ միայն բանիմաց, այլեւ այնպիսի մարդիկ, որոնք խառնված չեն կոռուպցիոն պատմություններում, որոնք, այսպես ասած, «կպնելու» տեղ չունեն: Այդ դեպքում արդեն բոլորն էլ առանց «ծռմռվելու», անկաշկանդ կկարողանան իրականացնել բարեփոխումներ, թեկուզ եւ՝ ցավոտ, միեւնույն ժամանակ չեն խուսափի հանդիպել դժգոհ, բողոքող կամ ուղղակի խնդիրներ ունեցող մարդկանց: Հարկ չի լինի մեկ ուրիշի փոխարեն մարդանց մեջ ուղարկել մեկ ուրիշին:

Եվ վերջապես ամենակարեւորը՝ ամեն մի հարցի կարգավորման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպված չի լինի անձամբ գնալ ու զբաղվել, ինչպես եղավ, օրինակ, Չարենցավանի 3–րդ դպրոցի պարագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
Մենք համառոտ անդրադարձել ենք ՄԻՊ զեկույցին եւ արձանագրել, որ այն կենացների ժողովածու է հիշեցնում, չկա...
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
Ինչպես «Հանրային ծառայության մասին» օրենքով, այնպես էլ ոլորտային՝ «Տեսալսողական մեդիայի» օրենքով...
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Այսինքն, ադրբեջանցիները «գետի այս կողմ» չեն անցնի: Ըստ այդմ, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը...
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Մի խումբ ակտիվիստների բողոքի ակցիայից հետո Երեւանում ընդհատվեցին սղոցի եւ ծանր տեխնիկայի ձայները...
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
Ամենաշատ